- Ծրագրի անվանումը՝ «Էսսե՝ քննադատական մտածողությամբ»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
- Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,158,000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն (հանրակրթություն)
Ծրագրի հիմնական նպատակը․
Նպաստել ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտում իրականացվող ծախսերի արդյունավետության և դրանց արդյունքային ցուցանիշների բարձրացմանը՝ քննադատական մտածողության և գրավոր արտահայտչական հմտությունների զարգացման համատեքստում։
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Վերլուծել Տավուշի մարզի 3 բնակավայրերի 9-րդ դասարանցիների 2024-2025 թթ. էսսեները՝ կարողությունների փոփոխությունները գնահատելու համար
- Մշակել էսսե գրելու կարողությունների բarելավման առաջարկություններ՝ վերլուծության արդյունքների հիմքով
Իրականացնել իրազեկման արշավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ՝ առաջարկությունների ներդրման նպատակով