«Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագիր

2025-08-04 15:44

  • Ծրագրի անվանումը՝ «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում»
  • ՔՀԿ-ի անվանումը՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն
  • Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
  • Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,158,000 ՀՀ դրամ
  • Ծրագրի թիրախային ոլորտը՝ արդարադատություն

Ծրագրի հիմնական նպատակը․

Առաջ մղել արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգի և վերլուծության արդյունքով մշակված հակակոռուպցիոն բյուջետային ծրագրերի առաջարկությունները ոլորտի հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող մարմիններում:

Ծրագրի առանձնահատուկ նպատակները․

  • Ապահովել հակակոռուպցիոն ծրագրերի առաջարկությունների ընդունումը ոլորտի պետական իրավասու մարմինների և աշխատակազմերի հետ քննարկումների միջոցով

Մեծացնել առաջարկությունների վրա հանրային ազդեցությունը՝ ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներգրավման և արդյունքների հանրայնացման միջոցով

This site is registered on wpml.org as a development site.