«Համընդհանուր ներառում 2․ բյուջեից քաղաքականություն» ծրագիր

2025-08-04 15:36

  • Ծրագրի անվանումը՝ «Համընդհանուր ներառում 2․ բյուջեից քաղաքականություն»
  • ՔՀԿ-ի անվանումը՝ «Լուսաստղ» հասարակական կազմակերպություն
  • Ծրագրի իրականացման վայրը՝ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր
  • Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,158,000 ՀՀ դրամ
  • Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն (ներառական կրթություն)

Ծրագրի հիմնական նպատակը․

Շահերի պաշտպանության միջոցով նպաստել ներառական կրթության համակարգի զարգացմանն ու կայացմանը:

Ծրագրի առանձնահատուկ նպատակները․

  • Ստեղծել հանրային պահանջ՝ ներառական կրթության ոլորտում առկա խախտումների, խնդիրների և բացթողումների բացահայտման ու գնահատման քաղաքացիական վերահսկողության գործիքի անհրաժեշտության վերաբերյալ:

Իրականացնել շահերի պաշտպանություն և լոբբինգ՝ ուղղված ԿԳՄՍ նախարարությանը՝ վերջինիս կողմից խնդիրների արձանագրման և հետադարձ կապի գործիքի մշակման նախաձեռնման համար։

This site is registered on wpml.org as a development site.