- Ծրագրի անվանումը՝ «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ «Լուսափայլ» հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
 - Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,131,700 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտը՝ սոցիալական աջակցություն
 
Ծրագրի հիմնական նպատակը․
Մանրամասն ներկայացնել և հանրայնացնել աշխատաշուկայում և աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, աշխատանքային իրավունքի իրացման հիմնահարցերը՝ դրանց առաջարկելով լուծման ուղիներ և մեխանիզմներ:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Բացահայտել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային խնդիրները և վերլուծել դրանց լուծման ուղիները
 - Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը առաջարկությունների մշակման գործընթացում
 
Հանրայնացնել վերլուծության արդյունքները և լուծման առաջարկությունները ներառական աշխատանքային միջավայրի ստեղծման նպատակով
                            
                            
                    
                    
                    
                    