Գյուղատնտեսական ոլորտը 2024 թվականին ընդհանուր առմամբ ստացավ նախատեսվածից պակաս ֆինանսավորում։ Մինչ նախագծով նախատեսվել էր 44.5 մլրդ դրամ, փաստացի հատկացվեց 40.7 մլրդ դրամ՝ մոտ 9 տոկոսով նվազումով։
Սակայն այս նվազման մեջ երևում են բյուջետային քաղաքականության որոշակի առաջնահերթություններ։ Երկու կարևոր ուղղություն ամենաշատ ֆինանսավորման արժանացան՝ բույսերի պաշտպանությունը և անասնաբուժական ծառայությունները։
Բուսաբուծության խթանման և բույսերի պաշտպանության ծրագիրը ստացավ նախատեսվածից 13 անգամ ավելի ֆինանսավորում, իսկ անասնաբուժական ծառայությունները՝ 28 տոկոսով ավելի։ Այս կտրուկ աճը ցույց է տալիս, որ սննդային անվտանգության և բնական աղետների դեմ պայքարի ուղղությունները գերակայություն են ստացել։
Նվազումների են ենթարկվել գյուղական ենթակառուցվածքների զարգացման և գյուղատնտեսության ընդհանուր խթանման ծրագրերը՝ համապատասխանաբար 36 և 29 տոկոսով։ Գյուղատնտեսության արդիականացման ծրագիրը՝ որպես ամենամեծ ծրագիր՝ ունեցավ չափավոր նվազում։
Այս վերաբաշխումը ցույց է տալիս պետական քաղաքականության կողմնորոշումը դեպի առավել մասնագիտացված և թիրախային միջամտություններ՝ ապագայի սննդային անվտանգության ապահովման նպատակով։
Մանրամասները՝ տեսաինֆոգրաֆիկայում։