2024 թվականի սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջե․ նախագծից մինչև իրականություն

2025-06-24 14:40

Սոցիալական պաշտպանության ոլորտը 2024 թվականին ընդհանուր առմամբ ավելի շատ ֆինանսավորում ստացավ, քան նախատեսված էր։ Մինչ նախագծով սահմանված էր մոտ 800 մլրդ դրամ, փաստացի հատկացվեց ավելի քան 850 մլրդ դրամ՝ շուրջ 7 տոկոսով ավելի։

Արտակարգ իրավիճակների և ճգնաժամերի հետևանքները հակազդելու ծրագիրը ստացավ նախատեսվածից 4 անգամ ավելի ֆինանսավորում։ Կենսաթոշակային ապահովությունը նույնպես մեծացված հատկացումներ ստացավ՝ մոտ 5 տոկոսով ավելի, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագիրը՝ 60 տոկոսով ավելացումով։

Սակայն մի շարք ծրագրեր ստացան նախատեսվածից պակաս ֆինանսավորում։ Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիրը ստացավ մոտ 25 տոկոսով պակաս միջոցներ, իսկ ընտանիքներին և երեխաներին աջակցության ծրագիրը՝ 10 տոկոսով պակաս։

Այս տվյալները ցույց են տալիս, որ բյուջետային պլանավորումը պետք է ավելի ճշգրիտ լինի և հաշվի առնի արտակարգ իրավիճակների հավանականությունը։ Ինչպես նաև բացահայտում է անհրաժեշտությունը՝ սոցիալական աջակցության ռեսուրսների ավելի արդյունավետ բաշխման համար։

Մանրամասները՝ տեսաինֆոգրաֆիկայում։

This site is registered on wpml.org as a development site.