Սոցիալական պաշտպանությունը պարզապես օգնություն չէ, այլ ներդրում է մարդկային կապիտալի մեջ՝ ուղղված բնակչության բարեկեցության բարձրացմանը և սոցիալական անհավասարությունների նվազեցմանը։ 2025 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 905.6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 6.2%-ով ավել է։
Այս միջոցներով կիրականացվեն բազմաթիվ ծրագրեր՝ ընդգրկելով անապահով սոցիալական խմբերի աջակցությունից մինչև բնակարանային ապահովում, ժողովրդագրական վիճակի բարելավումից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում։
Հատկապես կարևոր է բնակարանային ապահովման ծրագրի 50%-ով ֆինանսավորման աճը, որի զգալի մասը կուղղվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքների աջակցությանը։
Ծրագրերի մասին առավել մանրամասն կարող եք ուսումնասիրել տեսանյութում: