2025 թվականին Հայաստանի արդարադատության ոլորտի ֆինանսավորումը կազմելու է 75.2 միլիարդ դրամ, ինչը փոքր-ինչ ավելի է քան նախորդ տարի: 
Արդարադատության ոլորտի պատշաճ ֆինանսավորումը կենսական նշանակություն ունի պետականության ամրապնդման և ժողովրդավարության զարգացման համար: Այն ուղղակիորեն կապված է օրենքի գերակայության հաստատման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և հասարակական վստահության բարձրացման հետ: 
Ոլորտում գործում է ութ հիմնական գերատեսչություն՝ Արդարադատության նախարարությունը, Քննչական կոմիտեն, Բարձրագույն դատական խորհուրդը, Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հատկացված միջոցներն ուղղվում են արդարադատության համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: 
Առանձին գերատեսչությունների կողմից իրականացվող առանձին ծրագրերին և այլ մանրամասներին ծանոթացեք տեսաինֆոգրաֆիկայում:
                            
                        
                            
                    
                    
                    
                    