Կրթության ֆինանսավորումը պետության ամենակարևոր ներդրումներից է, որն ուղղակիորեն ազդում է երկրի զարգացման և քաղաքացիների բարեկեցության վրա։ Որակյալ կրթական համակարգը ձևավորում է մտածող, ստեղծագործ և մրցունակ հասարակություն, որը կարող է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին։ 2025 թվականին կրթության ոլորտին նախատեսվել է հատկացնել 324.9 միլիարդ դրամ։
Կրթության և գիտության ոլորտում իրականացվելու են տարբեր ուղղվածության բյուջետային ծրագրեր, որոնք ընդգրկում են հանրակրթությունը, նախադպրոցական կրթությունը, մասնագիտական կրթության տարբեր օղակները, կրթական ենթակառուցվածքների բարելավումը, ներառական կրթության զարգացումը, գիտական հետազոտությունների խթանումը և կրթության ոլորտում տեխնոլոգիաների ներդրումը։
2025 թվականի կարևորագույն նախաձեռնություններից է Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը, որը նպատակ ունի ձևավորել որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։