«Բյուջեն՝ պարզ թվերով և պատկերներով» տեսաինֆոգրաֆիկաների շարք․ տեսաինֆոգրաֆիկա 3․ 2024 թվականի գյուղատնտեսության ոլորտի պարզեցված բյուջե

2025-03-11 11:48

2024 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին նախատեսվել է հատկացնել 42.3 միլիարդ դրամ: Այս գումարը 2023 թվականի համեմատ աճել է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերում առաջնահերթությունը տրվում է գյուղատնտեսության արդիականացմանը, որը ներառում է ինտենսիվ այգեգործությունը, գյուղտեխնիկայի լիզինգը, ոռոգման արդիական համակարգերը և ջերմոցային տնտեսությունների զարգացումը:

Նշանակալի ներդրումներ են նախատեսված նաև գյուղատնտեսության խթանման ծրագրի շրջանակներում, որտեղ շեշտադրվում են անասնաբուծության ներդրումային ծրագրերը և գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը:

Բյուջեում իր ուրույն տեղն ունի անասնաբուժական ծառայություններ ծրագիրը, որը նպատակաուղղված է անասնահամաճարակային կայուն ֆոնի ապահովմանը:

Ագրարային ոլորտի ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի երկրի պարենային անվտանգության, գյուղական համայնքների զարգացման և արտագաղթի կանխման համար:

Ավելի մանրամասն թվերը կարող եք տեսնել մեր պատրաստած տեսաինֆոգրաֆիկայում:

This site is registered on wpml.org as a development site.