Մասնակցային բյուջետավորման գործնական հմտություններ. երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները խմբային աշխատանքների միջոցով քննարկեցին մասնակցային բյուջեների մարտահրավերները

2025-03-07 16:49

Մարտի 5-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման երկրորդ հոսքի մասնակիցներն անդրադարձ կատարեցին մասնակցային բյուջետավորման մակարդակներին և իրականացման փուլերին:

Դասընթացներին բանախոսությամբ հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Դասընթացը յուրահատուկ էր իր ինտերակտիվ մոտեցմամբ: Մասնակիցները նախ լրացրեցին գիտելիքների ստուգման սկզբնական թեստեր՝ բացահայտելու առցանց փուլից հետո ունեցած գիտելիքների մակարդակը:

Դասընթացի ընթացքում բանախոսը ներկայացրեց մասնակցային բյուջետավորման կարևորությունը որպես քաղաքացիների ներգրավման գործիք, որը թույլ է տալիս քաղաքացիներին, բնակիչներին, և լայն հանրությանը  ուղղակիորեն ազդել իրենց կյանքի որակի բարձրացման վրա:

Դասընթացի առանցքային մասը կազմեցին խմբային գործնական աշխատանքները, որոնց ընթացքում մասնակիցները՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար միացած, բաժանվեցին թիմերի և կիրառեցին ստացած գիտելիքները իրական իրավիճակներում:

Խմբերը քննարկեցին բյուջետային ոլորտում մասնակցային գործընթացներում հանդիպող խոչընդոտները և առաջարկեցին կոնկրետ լուծումներ:

Դասընթացն իրականացվեց հիբրիդային ձևաչափով, ինչը թույլ տվեց հեռավոր մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել և ստանալ բյուջետային գիտելիքները, ինչ առկա մասնակիցները:

Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին վերջնական թեստեր, որոնք ցույց տվեցին գիտելիքների զգալի աճ: Թեստերի արդյունքները կօգտագործվեն ծրագրի հետագա կատարելագործման համար:

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.