«Բյուջեն՝ պարզ թվերով և պատկերներով» տեսաինֆոգրաֆիկաների շարք․ տեսաինֆոգրաֆիկա 2․ 2024 թվականի արդարադատության ոլորտի պարզեցված բյուջե

2025-02-28 15:17

Արդարադատության համակարգը, լինելով պետության հիմնասյուներից մեկը, 2024 թվականին ստանում է զգալի ֆինանսավորում՝ 78.1 միլիարդ դրամ։ Այս գումարը նախորդ տարվա համեմատ էականորեն աճել է՝ ապահովելով ոլորտի հետագա զարգացման հնարավորություն։
Արդարադատության բյուջեն բաշխվում է մի շարք պետական մարմինների միջև, որոնց թվում են Բարձրագույն դատական խորհուրդը, Արդարադատության նախարարությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և այլ կառույցներ։
Այս գումարների հիմնական մասն ուղղվում է դատական իշխանության գործունեության ապահովմանը, քննչական ծառայություններին և քրեակատարողական համակարգին։
Որտե՞ղ է ուղղվում արդարադատության ոլորտին հատկացված յուրաքանչյուր դրամը և ինչպե՞ս է այն նպաստում իրավունքի գերակայությանը՝ մանրամասները տեսեք մեր պատրաստած տեսաինֆոգրաֆիկայում։

This site is registered on wpml.org as a development site.