«Արդարադատության ոլորտի 2025 թվականի բյուջեի վերլուծությունը» հրապարակում է, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների համար։
Տեղեկատվության հիմնական աղբյուրը պետական բյուջեի մասին ՀՀ օրենքներն են և պետական բյուջեի կատարման հաշվետվությունները, ՀՀ վիճակագրական կոմիտեի և այլ պաշտոնական փաստաթղթեր ու տվյալներ։ Պետական բյուջեին վերաբերվող 2025 և 2024 թվականների տվյալները ծրագրային են, իսկ նախորդող տարիների տվյալները փաստացի են։ Վերլուծության մեջ կան արդարադատության ոլորտային ծախսերի կամ բյուջետային ծրագրերի իրականացման գնահատումներ, ներառյալ՝ համապատասխանության, արդյունավետության, ազդեցության և այլ գնահատումներ, ինչպես նաև՝ «Բաց Կառավարման Գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024թթ. գործողությունների ծրագրի 4-րդ՝ «Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում» հանձնառության կատարման գործողությունների հետ համադրումներ: Վերլուծությունն ամփոփված է եզրակացություններով և առաջարկություններով 2026թ. բյուջետային գործընթացի ժամանակ իրականացնելու համար:
Վերլուծությանի կից ներկայցվում են հետևյալ աղյուսկաները.
- ՀՀ արդարադատության ոլորտին հատկացված բյուջետային միջոցները և մակրոտնտեսական մի շարք ցուցանիշները 2019-2025 թվականներին (հավելված 1),
- Արդարադատության ոլորտին հատկացված բյուջետային միջոցների, մակրոտնտասական ցուցանիշների տարեկան հարաշարժը 2020-2025թթ (հավելված 2),
- Արդարադատության ոլորտին հատկացված բյուջետային միջոցների, մակրոտնտասական ցուցանիշների հարաշարժը 2019 թվականի նկատմամբ (հավելված 3),
- Արդարադատության ոլորտին հատկացված կապիտալ ծախսերը (հավելված 4),
- Արդարադատության ոլորտի մարմիններին հատկացված կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովման ծախսերը 2025 թ. (հավելված 5),
- Արդարադատության ոլորտի 2025 թ. Բյուջետային ծրագրերի վերջնական արդյունքի, ֆինանսական եւ ոչ ֆինանսական (կատարողական) ցուցանիշները (հավելված 6),
- Արդարադատության ոլորտի 2025 թ. Բյուջետային ծրագրերի վերջնական արդյունքի, ֆինանսական եւ ոչ ֆինանսական (կատարողական) ցուցանիշները(հավելված 7):
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն»հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: