«Բյուջեն՝ պարզ թվերով և պատկերներով» տեսաինֆոգրաֆիկաների շարք․ տեսաինֆոգրաֆիկա 1․ 2024 թվականի կրթության ոլորտի պարզեցված բյուջե

2025-02-27 09:50

2024 թվականին Հայաստանի կրթության ոլորտի զարգացման համար նախատեսել է հատկացնել 316.8 միլիարդ դրամ։ Այս գումարը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և կազմում է պետական բյուջեի ծախսերի գրեթե 10 տոկոսը։
Կրթության նախարարությունը ծրագրել է այս միջոցներով իրականացնել առնվազն 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ։
Բյուջեի գումարների հիմնական մասը ուղղվելու է հանրակրթության զարգացմանը, դպրոցների ու մանկապարտեզների շինարարությանը և գիտական հետազոտություններին։
Թե ինչպես են բաշխվում ֆինանսական միջոցները և որոնք են ոլորտի գերակայությունները՝ մանրամասն կարող եք տեսնել մեր պատրաստած տեսաինֆոգրաֆիկայում։

This site is registered on wpml.org as a development site.