Մեկնարկեցին ՔՀԿ/ԶԼՄ-ների և երիտասարդ մասնագետների բյուջետային ուսուցման առկա դասընթացների փուլերը

2025-02-25 11:21

Փետրվարի 18-ին տեղի ունեցան ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի դեմ առ դեմ ուսուցման և երիտասարդ մասնագետների երկրորդ հոսքի խորացված և գործնական հմտությունների զարգացման փուլերը։
Երկու խմբերի համար առանձին դասընթացներն անցկացվեցին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետ Լիլիթ Հակոբյանի կողմից։ Դասընթացների առանցքային թեման էր հանրային բյուջեների վերլուծությունը։
Դասընթացների մեկնարկին փորձագետը ցանկություն հայտնեց լսել իրենց կարծիքները ուսումնական գործընթացի մասին։
Հաջորդիվ, յուրաքանչյուր խմբի հետ առանձին աշխատանքի ընթացքում մասնակիցները փորձագետի հետ քննարկեցին բյուջեի վերլուծության նպատակները, կիրառության ոլորտները, ֆինանսական ծավալների պլանավորումը, ծախսերի և եկամուտների հաշվարկման մեթոդները։ Տեսական մասից հետո անցում կատարվեց պրակտիկ հմտությունների զարգացմանը՝ գործնական աշխատանքների միջոցով։
Դասընթացների արդյունավետությունը չափելու նպատակով ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները, և՛ երիտասարդ մասնագետները լրացրեցին փորձագետի կողմից մշակված նախնական և վերջնական գիտելիքների ստուգման թեստեր, որոնք թույլ կտան գնահատել մասնակիցների գիտելիքների աճի դինամիկան։
Հաշվի առնելով մարզերի ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը, դասընթացներն իրականացվում են հիբրիդային ձևաչափով՝ համադրելով առկա և առցանց մասնակցության հնարավորությունները։ Այս մոտեցումը թույլ է տալիս հեռավոր մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել ոլորտի բարելավման գործընթացներում։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.