«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակիցների հետ առցանց քննարկում, որը վերաբերվում էր ուսուցման առցանց փուլի բյուջետային մոդուլի թեմաներին: Բյուջետային բաղադրիչն ընդգրկում է պետական բյուջեի կառուցվածքի և գործընթացների, բյուջետային վերլուծության մեթոդների, մոնիթորինգի գործիքների, ծրագրային բյուջետավորման հիմունքների, ինչպես նաև բյուջետային թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ համապարփակ դասընթացներ:
Հանդիպմանը մասնակցեցին շուրջ 20 ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներ: Հանդիպումը վարեցին ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետներ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը և կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը: Փորձագետները հատուկ ուշադրություն դարձրին ուսումնական ծրագրի գործնական կիրառելիության կարևորությանը, որը մասնակիցներին սպասվում է դեմ առ դեմ ուսուցման փուլում, ինչպես նաև քննարկեցին ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերներին:
Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել «բյուջետային գիտելիքներ» բաժնի առանցքային թեմաները, թեմաների արդյունքում ծագած հարցերը, արտահայտեցին իրենց դիտարկումները։
Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին նախաձեռնությունը՝ արտահայտելով պատրաստակամություն երկարաժամկետ համագործակցության համար: Նշենք, որ սա ուսումնական դասընթացների շարքի մեկնարկն է, որը կշարունակվի առաջիկա ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: