- Ծրագրի անվանումը՝ «Համընդհանուր ներառում․ պետական ներդրումների արդյունավետություն և հաշվետվողականություն»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Լուսաստղ» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր
- Ծրագրի տևողությունը՝6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2․400.000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն (ներառական կրթություն)
Ծրագրի հիմնական նպատակը․
Գնահատել ՀՀ պետական բյուջեից ներառական կրթությանը տրամադրվող հատկացումների արդյունավետությունը և կատարողականը՝ բացահայտելով համընդհանուր ներառական կրթության գործընթացի խնդիրները:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Մշակել պետական բյուջեի մոնիթորինգի պարզեցված հաշվետվություն՝ ներկայացնելով ներառական կրթության եռաստիճան համակարգի ֆինանսավորման ներկա վիճակը և բաշխման մեխանիզմները
- Ձևավորել գործնական առաջարկությունների փաթեթ՝ ուղղված կառավարությանը, բյուջետային հատկացումների առավել արդյունավետ, նպատակային և թափանցիկ բաշխման մեխանիզմների վերաբերյալ: