- Ծրագրի անվանումը՝ «Կրթության ծախսեր / քննադատական մտածողության որակ»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
- Ծրագրի տևողությունը՝6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2.400.000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն (hանրակրթություն)
Ծրագրի հիմնական նպատակը.
Հետազոտել և վերլուծել ՀՀ հանրակրթության ոլորտում պետական բյուջեի հատկացումների համապատասխանությունը կրթության զարգացման մինչև 2030թ. պետական ծրագրի նպատակներին՝ խթանելով թափանցիկ և ներառական բյուջետային գործընթացների իրականացումը:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները.
- Ուժեղացնել քաղաքացիական հասարակության դերը պետական բյուջետային գործընթացներում՝ մասնագիտական վերլուծությունների և հանրային իրազեկման միջոցով
- Իրականացնել կրթության ոլորտի բյուջետային հատկացումների համեմատական վերլուծություն՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և առաջարկելով բարելավման մեխանիզմներ
- Ապահովել հետազոտության արդյունքների հանրայնացում և տարածում՝ մասնագիտական հրապարակումների միջոցով: