- Ծրագրի անվանումը՝ «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում»
- ՔՀԿ-ի անվանումը՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն
- Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
- Ծրագրի տևողությունը՝6 ամիս
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,390,000 ՀՀ դրամ
- Ծրագրի թիրախային ոլորտը՝ արդարադատություն
Ծրագրի հիմնական նպատակը․
Բարձրացնել թիրախային ոլորտներում բյուջետային թափանցիկությունը՝ իրականացնելով բյուջեների համակողմանի վերլուծություն և մոնիթորինգ, ինչպես նաև մշակելով պարզեցված բյուջեներ՝ հանրության համար հասկանալի և մատչելի ձևով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Զարգացնել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների կարողությունները բյուջետային վերլուծության և մոնիթորինգի ոլորտում
- Ապահովել արդարադատության ոլորտի բյուջեի թափանցիկությունը՝ իրականացնելով 2024-2025թթ. բյուջետային ծրագրերի վերլուծություն և մոնիթորինգ
- Խթանել հանրային մասնակցությունը բյուջետային գործընթացներում՝ մշակելով և տարածելով պարզեցված բյուջեներ
- Ստեղծել կայուն մեխանիզմներ պետական մարմինների, ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների միջև արդյունավետ երկխոսության համար