Դպրոցական օլիմպիադաները կրթական համակարգի կարևորագույն բաղադրիչներից են, որոնք խթանում են սովորողների գիտական հետաքրքրությունը, ինքնազարգացումը և մրցակցային մտածողությունը։ Օլիմպիադաները նպաստում են կրթական որակի բարելավմանը՝ խրախուսելով հետազոտական և վերլուծական մտածողությունը տարբեր առարկաների շրջանակում։ Բացի այդ, դրանք կարևոր դեր են խաղում ազգային և միջազգային մակարդակներում ուսանողական ձեռքբերումները ճանաչելու և խրախուսելու գործում։
Դպրոցականների օլիմպիադաների անցկացում միջոցառումը «Հանրակրթություն» ծրագրի միջոցառումն է։ Միջոցառումը նպատակ ունի օժտված երեխաներին հայտնաբերել, խրախուսել, ազգային թիմեր ձևավորել, պատրաստել միջազգային օլիմպիադաների մասնակիցներ։ Անցկացվում են հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաներ 3 փուլով՝ դպրոցական, մարզային և հանրապետական։
Գծապատկերում ներկայացված է անցկացվելիք օլիմպիադների առարկաները
2024թ․-ին անցկացվել են 16 հանրապետական առարկայական օլիմպիադաներ և 7՝ միջազգային, որոնց մասնակցել են 5-12-րդ դասարանների սովորողները։ Միջազգային առարկայական օլիմպիադաներում մեդալակիրները 15 են։
Հանրակրթության ծրագրի բյուջեից 2024թ․-ին դպրոցականների օլիմպիադաների անցկացում միջոցառմանը ուղղվել է 58մլն դրամ։
Հանրապետական օլիմպիադաների կազմակերպման համար ձեռք են բերվել՝ ծածկագրված տետրեր, գրիչներ, A4 ֆորմատի թղթեր, դիպլոմներ, գովասանագրեր, վկայականներ։ Օլիմպիադաների մասնակիցներիի համար կազմակերպվել են գիշերակացի և սննդի ծառայություններ։ Բնագիտական առարկաների օլիմպիադաների փորձարարական փուլերի համար ձեռք են բերվել անհրաժեշտ լաբորատոր նյութեր և սարքեր։
Միջազգային օլիմպիադաների կազմակերպմնա համար կազմակերպվել է ՀՀ առարկայական միջազգային յոթ թիմերի վիզաների ձևակերպման, ավիատոմսերի և առողջապահական ապահովագրության ձեռքբերման աշխատանքներ։
Գծապատկերում ներկայացված է դպրոցականների օլիմպիադաների անցկացում միջոցառուման բյուջետային ֆինանսավորումը 2020-2024թթ․-ին (դրամով)