Հուլիսի 3-ին կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլի հերթական դասընթացները՝ ՔՀԿ/ԶԼՄ-ների և երիտասարդ մասնագետների մասնակցությամբ։ Այս անգամ դասի թեման էր բյուջետային գործընթացում կիրառվող շահերի պաշտպանության իրականացման գործիքները, այդ գործընթացում հաջողության և ձախողման հնարավոր պատճառները։
Սկզբում, դասընթացի մասնակիցները լրացրեցին ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի կողմից մշակված նախնական գիտելիքների ստուգման հարցաշարը՝ շահերի պաշտպանության (ՇՊ) իրականացման գործիքների վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս պարզել մասնակիցների նախնական պատկերացումները դասընթացի թեմայի վերաբերյալ։
Հարցաշարի լրացմանը հաջորդեց բանախոսի կողմից թեմայի ներկայացումը։ Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց ՇՊ իրականացնելու նպատակով մասնակցային գործընթացներում կիրառվող գործիքներին և միջոցառումներին, ինչպես նաև պետական և տեղական մակարդակում այդ գործիքների և միջոցառումների կիրառմանը։
Դասախոսության երկրորդ մասում ԻՀԱ ներկայացուցիչն ունեցավ հետաքրքիր քննարկում մասնակիցների հետ՝ բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացման ընթացքում հաջողության և ձախողման հնարավոր պատճառների վերաբերյալ։
Ապա, տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով դասախոսությանը և քննարկմանը հաջորդեց գործնական աշխատանքների խմբային կատարումը։ Եվ՛ երիտասարդները, և՛ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խումբ ընտրելով մասնակցային գործընթացի միջոցով շահերի պաշտպանություն իրականացնելու համար թիրախային ոլորտ/նպատակ՝ քարտեզագրեցին այն հանգամանքները, որոնք կարող են որոշիչ դեր ունենալ մասնակցային բյուջետավորման գործընթացում շահերի պաշտպանության իրականացման գործում հաջողության հասնելու համար, վեր հանեցին հնարավոր ռիսկերը և մշակեցին ռիսկերի չեզոքացման միջոցառումներ։
Դասընթացն ավարտվեց ավանդական դարձած վերջնական գիտելիքների ստուգման հարցաշարով՝ ստուգելու մասնակիցների գիտելիքների աճը դասընթացի ավարտին։
Հավելենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: