Կայացավ առցանց քննարկում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպության՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) ներկայացուցիչ Վոյտեկ Չերնիի և փորձագետ Յանա Ստեհնովայի հետ՝ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպումը մեկնարկեց փորձագետի ողջույնի խոսքով և ապա «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի ծավալած գործունեությունը ներկայացմամբ։
Այնուհետև, բյուջետային ուսումնական ծրագրին մասնակցող ՔՀԿ/ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք հարցադրումներով, որոնց ի պատասխան փորձագետ Յանա Ստեհնովան մանրամասն անդրադարձ կատարեց։
Փորձագետը խոսեց մասնակցային բյուջետավորման ոլորտում Չեխիայի հաջողված փորձի, գրանցած արդյունքների, այդ արդյունքների հասնելու ճանապարհի և գործիքների մասին։
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալական խոսքեր հղեցին փորձագետին իր կատարած աշխատանքի և բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու համար։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: