Կայացավ բյուջետային ուսումնական ծրագրի «Այլ կարողություններ» բաժնի թեմաների վերաբերյալ երկրորդ առցանց հանդիպումը։ Մասնակիցների հետ քննարկում ունեցավ ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։
ԻՀԱ ներկայացուցիչը մասնակիցներին ողջունեց ուսումնական ծրագրի ակտիվ ընթացքի կապակցությամբ, ապա մաղթեց հաջող ավարտ։
Այնուհետև մասնակիցները հղեցին իրենց կողմից հավաքագրված հարցերը առցանց փուլի «Կարիքահեն հարակից կարողություններ» բաժնի վերաբերյալ, որոնց մանրամասն կերպով անդրադարձավ մասնագետը։
Հնչեցին հարցեր ՔՀԿ-ների ֆինանսական կայունության, մարդկային ռեսուրսների, արտաքին կապերի վերաբերյալ։
Այնուհետև, այնուհետև հնչեցին փոխադարձ շնորհակալական խոսքեր երիտասարդների հետաքրքիր հարցերի և մասնագետի մանրակրկիտ անդրադարձի համար։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: