Մայիսի 15-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային ուսուցման մասնակիցների և ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի միջև։
Նա այս անգամ մանրամասն անդրադարձավ բյուջետային ուսուցման առցանց փուլի «Կարիքահեն հարակից կարողություններ» բաժնի թեմաներին։
Մասնակիցները հղեցին իրենց կողմից առանձնացված հարցերը, որոնց ԻՀԱ ներկայացուցիչը մանրամասն անդրադարձավ։
Այնուհետև, երիտասարդները շնորհակալական խոսքեր հղեցին ԻՀԱ ներկայացուցչին մատչելի և հետաքրքիր նյութերի և բովանդակալից քննարկման համար
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: