Մայիսի 6-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ քննարկում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային ուսուցման մասնակիցների և ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի միջև։
Փորձագետը նախ ողջունեց բոլոր մասնակիցներին խոստումնալից ուսումնական մեկնարկի և ընթացքի կապակցությամբ և հույս հայտնեց, որ այն կունենա իր արդյունքները։
Այնուհետև, երիտասարդները առցանց փուլի «Բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացում» բաժնի վերաբերյալ իրենց հուզող հարցերը հղեցին փորձագետին, որն էլ իր հերթին մանրակրկիտ կերպով անդրադարձավ բոլոր հնչեցված հարցերին։
Հանդիպման ավարտին երիտասարդները շնորհակալություն հայտնեցին կատարված աշխատանքի և մատչելի կերպով մշակված ուսումնական նյութի համար։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: