Քննարկում ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ բյուջետային ուսուցման առցանց փուլի թեմաների վերաբերյալ

2024-05-07 18:17

Մայիսի 6-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման մասնակիցներն ունեցան առցանց քննարկում՝ հարց ու պատասխան ձևաչափով, ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի հետ։

Քննարկման սկզբում փորձագետը ողջունեց ՔՀԿ ներկայացուցիչներին ակտիվ մեկնարկի և ընթացքի կապակցությամբ։

Ապա, ՔՀԿ ներկայացուցիչները առցանց փուլի «Բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացում» բաժնի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը քննարկեցին փորձագետի հետ։ Արդյունքում ծավալվեց արդյունավետ քննարկում և փորձագետի կողմից տրվեցին բոլոր հարցերի պատասխանները։

Հանդիպման վերջում մասնակիցները ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցին կատարված աշխատանքի և մատչելի կերպով մշակված ուսումնական նյութի համար։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.