Կայացավ բյուջետային ուսուցման առցանց փուլի թեմաների վերաբերյալ քննարկում ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների և փորձագետների միջև

2024-04-29 11:39

Ապրիլի 26-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման մասնակիցներն ունեցան առցանց քննարկում ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետներ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանի հետ։

Հանդիպումը մեկնարկեց փորձագետին ողջույնի խոսքով, որին հաջորդեցին ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների շնորհակալական  խոսքերը ուսումնական ծրագրի և մասնավորապես «բյուջետային գիտելիքներ» մոդուլի վերաբերյալ։

Այնուհետև, քննարկումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով։ Մասնակիցներն իրենց հուզող բովանդակային և տեխնիկական հարցերը հնչեցրեցին մասնագետին։ Փորձագետ Լիլիթ Հակոբյանն իր հերթին մանրամասն անդրադարձավ մասնակիցների բոլոր հարցերին։

Քննարկման ողջ ընթացքում ամփոփվեց բյուջետային ուսուցման առցանց փուլի առաջին ՝ «Բյուջետային գիտելիքներ» մոդուլը՝ անցում կատարելով առցանց փուլի երկրորդ՝ « Շահերի պաշտպանություն» մոդուլին։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

 

This site is registered on wpml.org as a development site.