Մարտի 22-ին տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ 5-րդ իրազեկման սեմինարը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ողջունեց ՔՀԿ ներկայացուցիչներին իրենց մասնակցության և հետաքրքրվածության համար։
Սեմինարի սկզբում մասնակիցները ծանոթացան Ծրագրի շրջանակներում արված աշխատանքներին, մասնավորապես նորաստեղծ budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակին և դրա բաղադրիչներին։
Ապա ծրագրի ղեկավարը անդրադարձավ ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին՝ ներկայացնելով դրա առավելությունները, ընձեռվող հնարավորությունները և արդյունքները։
Շարունակելով սեմինարը Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը առավել մանրամասն խոսեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչից, բյուջետային հայտերի քննարկումներին քաղաքացիական հասարակության մասնակցության կարևորության և ոլորտում ակնհայտ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ։
ՔՀԿ ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ ողջունեցին ծրագրի գաղափարը, կարևորեցին դրա նպատակները և հնչեցրեցին իրենց հուզող հարցերը ուսումնական ծրագրի վերաբերյալ։
Իրազեկման սեմինարին ներկա էին «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ փոխտնօրեն Վարդուհի Թովմասյանը և մարքեթինգի մասնագետ Մարիաննա Գրիգորյանը, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Քոսակյանը, Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի նախագահ Իրինա Գրիգորյանը, Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Քրիստինե Իսրայելյանը, «Հարմոնիա» ՀԿ գործադիր տնօրեն Ջուլիետտա Առուստամյանը և ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը, «Մարդու Իրավունքների Միջազգային Հանրություն» ՀԿ նախագահ Բելլա Շիկարյանը, «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ գործադիր տնօրեն Մարիամ Ավագյանը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ ծրագրի տնօրեն Նանե Գրիգորյանը։
Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը ներառյալ գրանցվել այստեղ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: