Մարտի 20-ին, առցանց ձևաչափով կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for Citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ առցանց իրազեկման սեմինար Գավառի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Իրազեկման սեմինարի սկզբում ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, որն ուսանողների հետ միասին մասնակցում էր սեմինարին, ողջունեց Ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնական ծրագրի գաղափարը, համայնքի երիտասարդներին ակտիվորեն ներգրավվելու ցանկությունը, և հորդորեց ուսանողներին, որպեսզի մասնակցեն ուսումնական ծրագրի և ստանան բյուջետային կարևոր գիտելիքներ՝ հետագայում իրենց ստացած գիտելիքներն օգտագործելով համայնքային բյուջետային գործընթացում։
Առցանց հանդիպման սկզբում Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը ողջունեց ներկաներին հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ, ապա ներկայացրեց Ծրագիրը, դրա շրջանակներում իրականացված և նախատեսվող գործողությունները, մասնավորապես մասնակիցներին ծանոթացրեց Ծրագրի շրջանակներում ստեղծված budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակին։
Ապա մասնակիցները ծանոթացան Ծրագրի շրջանակներում նախատեսվող երիտասարդների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին՝՝ շեշտադրում կատարելով դրա առավելություններին, հնարավորություններին և արդյունքներին։
Սեմինարի ավարտին մասնակիցները հղեցին հարցեր ուսումնական ծրագրի փուլերի, դասավանդող փորձագետների և ժամկետների վերաբերյալ և նշեցին, որ սիրով և մեծ հետաքրքրությամբ կմասնակցեն ուսումնական ծրագրին։
Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը գրանցվել այստեղ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: