4-րդ իրազեկման սեմինարը ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ

2024-03-19 16:41

Մարտի 19-ին տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ 4-րդ իրազեկման սեմինարը՝ առցանց ձևաչափով։

Սեմինարի սկզբում ԻՀԱ ներկայացուցիչ, Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, Ծրագրի փորձագետ Լիլիթ Հակոբյանը ողջունեցին հանդիպման մասնակիցներին։

Առցանց սեմինարի սկզբում Անահիտ Մարդոյանը մասնակիցներին ներկայացրեց Ծրագիրը, դրա շրջանակներում  իրականացված և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում ստեղծված budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակը։

Ապա մասնակիցները ծանոթացան նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին։

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչը և ուսուցման արդյունքում ձեռք բերվելիք հմտությունները և կարողությունները։

Այնուհետև մասնակիցները հանդես եկան մի շարք հարցերով, մասնավորապես, հարցեր հնչեցին ուսումնական ծրագրի ժամկետների, դիմելու կարգի, փուլերի և դրանց արդյունավետության վերաբերյալ։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը գրանցվել այստեղ։

Առցանց իրազեկման սեմինարին մասնակցում էին «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի նախագահ Էլեոնորա Բեգոյանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Շուշան Մելիքյանը, «Երիտասարդական ավանգարտ» ՀԿ ներկայացուցիչ Վարսենիկ Նազարյանը, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ համայնքային զարգացման ծրագրերի համակարգող Վարդուհի Մեսրոպյանը, «Սյունիք ԴՄՕ» ՀԿ նախագահ Անուշ Հայրապետյան-Մալինցյանը, Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Ներսիսյանը, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, «Արև-Վան» կրթամշակութային ՀԿ նախագահ Սաթենիկ Վանոյանը, «Գորիսի երիտասարդական միություն» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.