Մարտի 13-ին տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ 2-րդ իրազեկման սեմինարը՝ առցանց ձևաչափով։
Առցանց սեմինարին մասնակցում էին մարզային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ․ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Թովմասյանը, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, «Ֆլորա» կանանց ՀԿ նախագահ Սվետլանա Մկրտչյանը, «Արաքս Կենտրոն» բարեգործական ՀԿ Գոհար Գալստյանը, «Ժպիտ Քեզ» բարեգործական մարդասիրական ՀԿ ներկայացուցիչներ Անահիտ Սարգսյանը և Զառա Գալստյանը, Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ նախագահ Քրիստինե Բաղդասարյանը, «Լուսաստղ» ԲՀԿ ներկայացուցիչ Արփինե Սերոբյանը, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը, ««Արայի» հաշմանդամ երեխաների ծնողների միություն» ՀԿ ներկայացուցիչ Ժաննա Ավետիսյանը, «ՀԿ Կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Բախշիկ Հարությունյանը, «Էկոպոլիսի» ՀԿ ներկայացուցիչ Ալբերտ Հարոյանը, Զբոսաշրջության հմտությունների զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Գայանե Սերոբյանը։
Սեմինարին բանախոսությամբ հանդես եկան Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը և Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը։
Առցանց հանդիպման սկզբում Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը ողջունեց ներկաներին հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ ներկայացրեց Ծրագիրը, դրա շրջանակներում իրականացված և նախատեսվող գործողությունները, մասնավորապես մասնակիցներին ծանոթացրեց Ծրագրի շրջանակներում ստեղծված budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակին և դրա բաղադրիչներին։
Ապա մասնակիցները ծանոթացան Ծրագրի շրջանակներում նախատեսվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին՝ շեշտադրում կատարելով դրա առավելություններին, հնարավորություններին և արդյունքներին։
Այնուհետև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչը՝ կարևորելով ՔՀԿ-ների ներգրավվածությունը բյուջետային գործընթացում։
Այնուհետև մասնակիցները բանախոսներին հղեցինք մի շարք հարցեր ուսումնական ծրագրի ժամկետների, դիմելու կարգի, փուլերի և դրանց արդյունավետության վերաբերյալ։
Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները կարող են մինչև սույն թվականի մարտի 31-ը գրանցվել այստեղ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: