Դեկտեմբերի 19-ին, ժամը 15։00, ԻՀԱ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ, որի ընթացքում նախատեսվում է ամփոփել Ծրագրի 1-ին տարվա ընթացքում կատարված գործողություններ և ներկայացնել ծրագրի շրջանակներում նախատեսված հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։