Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կշիռը ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացողների թվում մինչև 2025 թ. ավարտը կկազմի 75.0 %:
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներն են՝
- ընտանեկան նպաստ` երեխա ունեցող ընտանիքների համար,
- սոցիալական նպաստ` երեխա չունեցող ընտանիքների համար
- հրատապ օգնություն՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների համար:
Ոլորտի զարգացման համար կարևորագուն ցուցանիշներ են.
- Ծնելիության գումարային գործակիցը ելակետային 1.56-ից կաճի՝ մինչև 2024 թ. կազմելով 1.65: Նոր ծնված 1-ին երեխաների թիվը 2023 թ. նախատեսվում է 15000, իսկ ընտանիքում 3 անչափահաս երեխա ունեցող խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցողների միջին ամսական թվաքանակը 9000-ից 2025 թ. կհասցվի 10130-ի:
- 2023 թվականի վերջում միասնական սոցիալական ծառայության բոլոր 49 կենտրոնների շենքային պայմանները կլինեն բարելավված և կահավորված:
- Ոլորտում բնակարանային ապահովման միջոցառումների շրջանակում նախատեսվում է բնակարանով ապահովվածների տեսակարար կշիռը բնակարանի կարիք ունեցող դիմումատուների նկատմամբ մինչև 2025 թ. հասցնել 15.7 %-ի:
- Նախատեսվում է 2026 թ. աշխատանքային միջին ամսական կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի նկատմամբ (միջին կենսաթոշակ/աղքատության վերին շեմ) հասցնել 100 %-ի:
- Նախատեսվում է մինչև 2026 թ. իրականացնել ԿԴԻՀ երեխաների 100 %-ի կարիքների խորքային գնահատում: Իրականացնել ընտանիքներից բաժանման ռիսկ ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանն ուղված առնվազն 4 ծրագիր։ Բոլոր համայնքներում և Երևան քաղաքում պետության կողմից պատվիրակված լիազորություններ իրականացնող կենտրոններում վերապատրաստված մասնագետների մասնաբաժինը հասցնել 100 %-ի։
- 2023 թվականին շարունակվելու են իրականացվել թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործունեության շարունակականությունը։ 2023 թվականին շուրջ 3 մարզում ընտանիքում բռնության աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունները կընդլայնվեն՝ ներառելով կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծառայություններ։ Նախատեսվում է մինչև 2026 թվականը ապահովել բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործող աջակցության կենտրոնների կողմից կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծառայությունների մատուցումը։
- 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ ստացողների թվաքանակում կբարձրանա խնամքի այլընտրանքային ծառայություններ ստացողների ընգրկվածության մակարդակը՝ 2025 թ. հասցնելով 0.9 %:
- 2023 թ. պետական ծառայություններ ստացող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կաճի 3.8 %-ով, կբարելավվի նրանց մատուցվող ծառայությունների հասցեականությունը և արդյունավետությունը:
- Նախատեսվում է մինչև 2023 թվականի ավարտը «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների շրջանակ ընդլայնել՝ փոխհատուցում կստանան նաև մինչև 30.06.1940 թ. ներառյալ ծնված անձինք (2022 թ. օգտվել են 31.12.1939 թ., ներառյալ ծնված անձինք):
- Սոցիալական ապահովության համատեքստում նախատեսվում է 2026 թ. ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների միջին մեծությունը հասցնել 37000 դրամի:
- Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը, աջակցել կենսաթոշակային համակարգի արդիականացմանը և զբաղվածության նոր ռազմավարության իրականացմանը, հզորացնել սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող և ծառայություններ տրամադրող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները: Նախատեսվում է մինչև 2023 թ. շահառուի կողմից միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից նպաստներ և ծառայություններ ստանալու հետ կապված միջին ծախսը կրճատել՝ հասցնելով 2476 դրամի:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։