Սոցիալական պաշտպանություն. Բյուջետային ծախսերի հիմնական ուղղությունները. քաղաքացու բյուջե 2023

2023-11-24 16:18

Կենսաթոշակային ապահովության բնագավառում .

  • Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ-ծախսը՝ 36 272.0 մլն դրամ (2022 թ.` 33 091.0 մլն դրամ), շահառուների թիվ՝ 35 933 մարդ (2022 թ.` 34090 մարդ),
  • Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ- ծախսը՝ 622.9 մլն դրամ (2022 թ.` 619.4 մլն դրամ), շահառուների թիվ՝ 1450 մարդ (2022 թ.` 1575 մարդ),
  • Աշխատանքային կենսաթոշակներ- ծախսը՝ 267,196.4 մլն դրամ (2022 թ.` 240,610.0 մլն դրամ), շահառուների թիվ՝ 462 697 մարդ (2021 թ.` 460808 մարդ),
  • ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակներ – 2023 թվականի ծախսը՝ 3,213. մլն (2022 թ.` 3,009.0 մլն դրամ) դրամ՝ 762 շահառուի համար (2022 թվականին` 730 մարդ),
  • Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին – ծախսը՝ 114,100.0 մլն դրամ (2022 թ.` 106,200.0 մլն դրամ)՝ 370322 շահառուի համար (2022 թ.` 359838 շահառու):

Սոցիալական ապահովություն.

  • Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներ – ծախսը՝ 34,310.0 մլն դրամ (2022 թ.` 29,535.0 մլն դրամ), շահառուների թիվ՝ միջին տարեկան 86470 շահառու (2022 թ.` 83773 մարդ):
  • Կենսաթոշակ, ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում տրվող թաղման նպաստ – ծախսը՝ 5,224.4 մլն դրամ (2022 թ.` 5,224.4 մլն դրամ), շահառուների կանխատեսվող թիվ՝ 26 122 մարդ (2022 թ.` 26 122 մարդ):
  • մեկնարկում է «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրում» միջոցառումը՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման շրջանակում, որի համար նախատեսվել է 2,010.0 մլն դրամ։

1. ժողովրդագրական վիճակի բարելավում.

  • Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ- ծախսը՝ 20,350.7 մլն դրամ (2022 թ.` 9,362.5 մլն դրամ), շահառուների թիվ՝ 40 118 շահառու (2022 թ.` 28 030)։ Հաշվի առնելով այս միջացառման համար 2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բարեփոխումները՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում հաշվարկվելու է Կառավարության կողմից սահմանված տոկոսով նվազագույն աշխատավարձի նկատմամբ, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի դեպքում՝ արձակուրդում գտնվողի համար սահմանված չափի 85 %-ից ոչ պակաս։
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստ-ծախսը՝ 19,897.4 մլն դրամ (2022 թ.` 17,940.0 մլն դրամ): 2023թ. պահպանվելու են 2022թ. համար սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ 1-ին կամ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 300 000 դրամ, 3-րդ կամ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.0 մլն դրամ, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 1.5 մլն դրամ:
  • Բազմազավակ ընտանիքներին աջակցելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակներում պետական աջակցություն է տրամադրվում նշված ընտանիքներին՝ իրենց հիպոթեքային վարկերի մարման համար։ Այս նպատակով նախատեսվում է հատկացնել 1,290,8 մլն դրամ (2022 թ.՝ նախատեսվել է 1,200.0 մլն դրամ), որից կօգտվի 2005 շահառու (2022 թ.՝ 1810 շահառու)։
  • 2023 թ. պահպանվելու է 2022 թ. համար սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության չափը՝ 50 000 դրամ, ծախսը՝ 9,730.8 մլն դրամ (2022 թ.` 2,925.0 մլն դրամ), շահառուների թիվ՝ 16218 շահառու (2022 թ.` 4875 շահառու)։

2. Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում.

  • Մայրության նպաստ – ծախսը՝ 14,047.2 մլն դրամ (2022 թ.` 13,200.0 մլն դրամ)։
  • Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ – ծախսը՝ 6,289.2 մլն դրամ (2022 թ.` 5,519.1 մլն դրամ)։
  • Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում՝ 2023 թ.` 221,972.0 հազ. դրամ 450 շահառուի համար (2022թ.՝ 68,475.5 հազ. դրամ 284 շահառուի համար):

3. 2023թ. համար անապահով սոցիալական խմբերին աջակցություն.

  • Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին (ԸԿԲՈՒ) կուղղվի 32,974.2 մլն դրամ` 89629 ընտանիք (2022 թ.՝ 30,474.2 մլն դրամ, 89629 ընտանիք):

4. 2023թ. համար զբաղվածության բնագավառում.

  • Զբաղվածության ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 1,601,875.9 հազ. դրամ՝ ընդգրկելով շուրջ 6 000 շահառու (2021 թ. փաստացի կատարված ծախսը կազմել է շուրջ 1,701,980.8 հազ. դրամ և ընդգրկվել է 3 988 շահառու, 2022 թ. պետական բյուջեով հատկացված գումարը կազմել է 1,564,345.6 հազ. դրամ՝ շուրջ 3 510 շահառուի ընդգրկման համար)։

5. 2023 թ. համար սոցիալական փաթեթների ապահովում․

  • նախատեսվում է 10,619.5 մլն դրամ` 147493 շահառուի համար (2022 թ.՝ 9,949.8 մլն դրամ` 138192 շահառուի համար)։

6. Ընտանիքներին՝ կանանց և երեխաներին աջակցություն.

Ընտանիքներին՝ կանանց և երեխաներին աջակցությանն է ուղղվել 4,761.7 մլն դրամ (2022 թ.՝ 3,317.9 մլն դրամ): Իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ կանանց և երեխաների աջակցության նպատակով, մասնավորապես.

  • Երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող 5 հաստատություններում նախատեսվում է իրականացնել 615 երեխայի խնամքն ու դաստիարակությունը:
  • «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտների համար բնակարանների վարձակալություն» միջոցառումը կշարունակվի իրականացվել՝ որի նպատակով 10 շրջանավարտներ հնարավորություն կունենան վարձակալելու բնակարաններ՝ յուրաքանչյուր բնակարանի վարձակալության համար նախատեսելով ամսեկան 100 հազար դրամ վարձաչափ։
  • 2023 թվականից նախատեսվում է, վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը հիմք ընդունելով, յուրաքանչյուր շրջանավարտի ամսեկան տրամադրել սպառողական զամբյուղին համարժեք դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին ամսեկան 70 հազար դրամ, որը թույլ կտա չափահաս անձին ինտեգրվել հասարակությունում, ուսանողների պարագայում կարողանալ ուշադրությունը սևեռել կրթական գործընթացին, իսկ ուսումը չշարունակողների պարագայում՝ փնտրել աշխատանք և ընդգրկվել աշխատաշուկայում՝ չմտածելով կեցության նվազագույն կարիքների բավարարման մասին՝ չհայտնվելով կյանքի դժվարին իրավիճակներում։
  • Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու, նրանց խնամքի, այլընտրանքային ծառայություններ տրամադրելու նպատակով շարունակվելու է 6 աջակցության կենտրոնում սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումը 600 երեխայի և նրանց ընտանիքներին:
  • Կարճաժամկետ խնամք իրականացնելու նպատակով երեք ճգնաժամային կենտրոններում նախատեսվում է իրականացնել 0-18 տարեկան 150 երեխաների կարճաժամկետ շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման միջոցառումը:
  • Պատվիրակված հասարակական կազմակերպությունների կողմից հանրապետության բոլոր մարզերում կիրականացվի երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում՝ այդ նպատակով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև հաշմանդություն ունեցող 3500 երեխաների և նրանց ծնողներին կտրամադրվեն սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, վերականգնողական ծառայություններ, կիրականացվեն երեխաների կրթական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։
  • Կշարունակվի խնամատար ընտանիքում 150 երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրումը:
  • Մանկատներում խնամվող 7-18 տարեկան դպրոցահասակ 121 երեխայի համար ընտանեկան միջավայրին մոտ միջավայր ապահովելու և կենցաղային որոշակի հմտությունների ձեռքբերման նպատակով՝ կշարունակվի դրամական աջակցության տրամադրման միջոցառումը:
  • Շարունակվելու է թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց օրենսդրությամբ նախատեսված սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցումը (11 շահառու), ինչպես նաև միանվագ դրամական փոխհատուցման տրամադրումը (7 շահառու)։
  • Ընտանեկան բռնության ենթարկված անձանց շարունակվելու են տրամադրվել օրենսդրությամբ նախատեսված աջակցության կենտրոնների (1500 շահառու) և ապաստարանի (60 շահառու) ծառայություններ, ինչպես նաև միանվագ ֆինանսական աջակցության տրամադրում(100 շահառու)։

7. 18 տարեկանից բարձր տարիքի անձանց Խնամքի ծառայություններ.
ՀՀ պետական բյուջեից ուղղվել է 3,763.4 մլն դրամ:

  • կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 65 տարին լրացած տարեց անձանց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կացարանով և խնամքով ապահովելու, նրանց բնականոն կենսագործունեության համար համապատասխան միջավայրի ու պայմաններիստեղծման ու կյանքի որակի բարելավման նպատակով նախատեսվում է 3,187.6 մլն դրամ՝ 1260 շահառուի համար՝ 1045 շահառուի համար ՊՈԱԿ-ների, իսկ 160 շահառուի համար՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության, 55 շահառուի Լոռու մարզում «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջոցով:
  • տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով նախատեսվում է 230.8 մլն դրամ՝ 1250 շահառուի համար՝ 200 շահառուի համար «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կացարանի և խնամքի, 1000 շահառուի համար՝ մրցույթում ընտրված կազմակերպությունների կողմից ընդհանուր տիպի խնամքի, իսկ 50 շահառուի համար՝ մրցույթում ընտրված կազմակերպությունների կողմից հատուկ (մասնագիտացված) խնամքի:
  • ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման նպատակով կպահանջվի 155.9 մլն դրամ՝ 1200 շահառուի համար: Այն կտրամադրվի մրցույթում ընտրված հասարակական կազմակերպություններին՝ 300 շահառուի ցերեկային խնամքի, ևս 900 շահառուի՝ ճաշարաններում սննդի պատվիրակման համար։
  • Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց բնականոն կենսագործունեության ապահովման և կյանքի որակի բարելավման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 70.8 մլն դրամ՝ 100 շահառուի համար, ինչը կիրականացվի դրամաշնորհի տրամադրման մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպության կողմից:

8. Բնակարանային ապահովում.

  • Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման միջոցառում, որի համար նախատեսված է 133.7 մլն դրամ, որի արդյունքում 18 ընտանիքներ կապահովվեն բնակարանով:
  • Կշարունակվի ՊՆ համակարգի զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը, որի համար կտրամադրվի 494.0 մլն դրամ՝ 60 զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների աջակցելու նպատակով (2022 թ.՝ 59 ընտանիք), այդ թվում՝ 12 ընտանիք Երևան քաղաքում, 48 ընտանիք՝ մարզերում:
  • Սպիտակ համայնքում կկառուցվի թվով 1 բազմաբնակարան շենք, որի համար նախատեսվել է 320.1 մլն դրամ, որի շահառուներ են Սպիտակ քաղաքի ոչ հիմնական շինություններում բնակվող, սոցալապես անապահով, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող թվով 36 ընտանիք:
  • Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն, որը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշման հավելվածով սահմանաչափերին համապատասխան սուբսիդավորման եղանակներով: Ծրագրին հատկացվել է 2,000.0 մլն դրամ՝ 1283 ընտանիքների բնակարանով ապահովելու համար:
  • Կշարունակվի ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 37 ընտանիքների Երևանում, և 63 ընտանիքների մարզերում տրամադրել ֆինանսական աջակցություն մոտ 921.0 մլն դրամի չափով:
  • Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիութւյան ապահովման պետական աջակցության միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է 340 ընտանիքների 485.0 մլն դրամի չափով հիպոթեքային վարկ ստացած շահառուներին տրամադրել ֆինանսական աջակցություն:

9. Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն.

  • Այս ուղղությամբ նախատեսվում է 2,227,4 մլն դրամ (2022 թ.՝ 2,256.4 մլն դրամ)։
  • Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվելու են աջակցող միջոցներ (այդ թվում՝ պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր և այլն, տարեկան շուրջ 18,600 աջակցող միջոց)՝ հասարակական կյանքում նրանց մասնակցությունը խթանելու նպատակով:
  • Շարունակվելու է պետական աջակցություն ցուցաբերվել հասարակական կազմակերպություններին` ցերեկային կենտրոններում և համայնքային փոքր տներում հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով:

10. Ավանդների և այլ փոխհատուցումների բնագավառում

  • Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման համար նախատեսվում է 1,111.0 մլն դրամ, փոխհատուցում կտրամադրվի շուրջ 5844 շահառուի: Փոխհատուցում ստանալու իրավունք կտրվի նաև մինչև 1940թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված ավանդատուներին:

11. Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ.

  • 2023 թ. նախատեսվել է 1,450.3 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավարտին հասցնել 13 ՄՍԾՏԿ-ների և Միասնական սոցիալական ծառայության կենտրոնական գրասենյակի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև տարածքային կենտրոնների և գրասենյակի կարիքների համար կահավորման միջոցների և սարքավորումների ձեռքբերում, մեկ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում:

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։

This site is registered on wpml.org as a development site.