Բյուջեի կառուցվածքում սոցիալական պաշտպանության մասնաբաժինը ամենամեծն է

2025-01-22 18:02

Պետական բյուջեից ծախսված ամեն 1000 դրամից 163 դրամը կուղղվի կենսաթոշակների, 36 դրամը սոցիալական ապահովության նպաստների վճարմանը։
Սոցիալական պաշտպանությունը շարունակում է լինել ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է սոցիալական պաշտպանությանն ուղղել ավելի քան 905.6 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը։
Ծախսերի 61.8%-ը կամ 560.3 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել բնակչության կենսաթոշակային ապահովությանը, 122.7 միլիարդ դրամ՝ սոցիալական ապահովությանը, իսկ 8.8%-ը՝ երկրում ժողովրդագրական վիճակի բարելավմանը։
Սպասվում է, որ այս ուղղությամբ ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 14%-ով, իսկ 2021 թվականի համեմատ՝ մոտ 1.5 անգամ։

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2025»։

This site is registered on wpml.org as a development site.