Սոցիալական պաշտպանությունը շարունակում է լինել ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։
2026 թվականի պետական բյուջեով նախատեսվում է սոցիալական պաշտպանությանն ուղղել ավելի քան 993.0 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 27․4%-ը։
Ծախսերի 59.5%-ը կամ 590.8 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել բնակչության կենսաթոշակային ապահովությանը, 140.0 միլիարդ դրամ՝ սոցիալական ապահովությանը, իսկ 8.4%-ը՝ երկրում ժողովրդագրական վիճակի բարելավմանը։
Սպասվում է, որ այս ուղղությամբ ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 9.6%-ով, իսկ 2022 թվականի համեմատ՝ մոտ 1.6 անգամ։

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2026»։
