2023 թվականին սննդով կապահովվեն ՀՀ Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերի, սեպտեմբերից՝ նաև Կոտայքի մարզի պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և նախակրթարաններում ընդգրկված շուրջ 111․8 հազար երեխա: Երեխաների սննդով ապահովման գծով գումարը կկազմի շուրջ 2,866.6 մլն դրամ:
Դպրոցներում ԳՏՃՄ կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման ուղղությամբ բյուջետային հատկացուﬓերը կկազﬔն 858.6 մլն դրամ՝ ինչպես 2022 թվականին: Ծախսերը նախատեսվել են ինժեներական 1037 խմբերի համար:
Սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման նպատակով նախատեսվել է 2,945․8 մլն դրամ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ 1670 և անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող՝ 15750 երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման համար։
2022 թվականին այդ նույն նպատակով նախատեսվել էր 237․0 մլն դրամ։ Ինչպես նաև նախատեսվել է 9,940.5 մլն դրամ՝ համայնքներում «Մոդուլային» տիպի 17 մանկապարտեզների կառուցման և 5 հաստատության նախագծման աշխատանքներ իրականացնելու համար՝ 2022 թվականի 3,276․0 մլն դրամի դիմաց։
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կհիմնվեն ևս 30 նախակրթարաններ:
Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համար 2023թ. նախատեսվել է 4,278.5 մլն դրամ՝ 2022թ. 3,227.6 մլն դրաﬕ դիմաց: Գումարն ավելացել է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ ստացող երեխաների (նախադպրոցական տարիքի) թվի ավելացման արդյունքում:
2023 թվականի սեպտեմբեր ամսից նախատեսվում է 2,928.6 մլն գումար ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի, բացառությամբ մաթեմատիկայի, դասավանդող ուսուցիչների համար 30 հազ. դրամի չափով լրացուցիչ վարձատրություն ապահովելու նպատակով: Նույնչափ հավելավճար է սահմանվել նաև ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների համար ընդհանուր՝ 1,590.5 մլն դրամի չափով: Սյունիքի մարզում երկհամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին կտրամադրվի 50 տոկոս հավելավճար, իսկ եռահամակազմի դեպքում՝ 75 տոկոս, ընդհանուր առմամբ՝ 27.1 մլն դրամի չափով:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։