- Պարտադիր կրթության՝
 
– 1-ին մակարդակում ընդգրկվածությունը 93.2%-ից կհասնի 95%-ի,
– 2-րդ մակարդակում ընդգրկվածությունը 90.6%-ից կհասնի 93%-ի,
– 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը 83.2%-ից կհասնի 87%,
- 3-5 տարեկան երեխաների համախառն ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կհասնի 68%-ի,
 - Արտադպրոցական դաստիարակության ծրագրերում գյուղական բնակավայրերում 6-18 տարեկան երեխաների ընդգրկվածությունը ﬕնչև 2023թ. կաճի 2%-ով,
 - Արտադպրոցական դաստիարակության ծրագրերում 6-18 տարեկան երեխաների ընդգրկվածությունը ﬕնչև 2023թ. կաճի 3%-ով,
 - ԳՏՃՄ /գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա, STEM/ մասով բարելավված ենթակառուցվածքներով հանրակրթական դպրոցների թիվը կհասնի 178-ի,
 - ՀՀ մարզերի բոլոր դպրոցների տարրական դասարանների և նախակրթարանների սովորողների համար կապահովվի դպրոցական սնունդ՝ ՀՀ պետական բյուջեից,
 - կամավոր ատեստավորման արդյունքում մասնակիցների նկատմամբ հավելավճար ստացողները կկազմեն 48%,
 - հանրապետության 36 դպրոցներ կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող աշակերտներին,
 - Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվածների թիվը 25.5%-ից կաճի և 2023թ. կկազմի 27%,
 - Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ 6 ամսվա ընթացքում աշխատանք գտնողների ցուցանիշը 43.4%-ից 2023թ. կհասնի 48.0%-ի,
 - Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող նոր մասնագիտությունները կավելանան 2-ով:
 - Ուսման վարձավճարների զեղչերից օգտվող խոցելի խմբերի ուսանողների մասնաբաժինը ուսանողների ընդհանուր թվում կկազմի 10%,
 - Վրացագիտության և ադրբեջանագիտության մագիստրոսական կրթական ծրագրերով կհատկացվի անվճար 8 տեղ:
 
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։
                            
                            
                    
                    
                    
                    