Պարզեցված բյուջեն, այնպես ինչպես Քաղաքացու բյուջեն, բյուջետային տեղեկատվության պարզեցված ներկայացման ձևաչափ է: Հստակ սահմաններ և չափանիշներ չկան այս երկու փաստաթղթերի սահմանման և տարբերակման:
Պետք է նկատել, ինչպես նաև անունն է հուշում, Քաղաքացու բյուջեն, հիմնականում պետական մարմինների նախաձեռնությամբ և նրանց կողմից մշկվող փաստաթուղթ է՝ իրականացվող բյուջետային քաղաքականությունները և ծրագրերը քաղաքացուն պարզ և մատչելի ներկայացման նպատակով:
Պարզեցված բյուջե փաստաթղթերը առավելապես մշակվում են հետազոտական հանրույթի կողմից՝ կրկին նպատակ ունենալով լայն հասարակությանը պարզեցված տեղեկատվություն տրամադրել բյուջետային պրոցեսների, քաղաքականությունների և զարգացումների մասին: Կախված մշակման նպատակներից այս փաստաթղթերը կարող են պարունակել ինչպես ագրեգացված բյուջետային տեղեկատվություն, այնպես էլ վերաբերվել կոնկրետ ոլորտներում ծախսային քաղաքականություններին, կոնկրետ ծրագրերի ներկայացմանը, առանձին պետական մարմինների, նաև առանձին համայնքների բյուջետային տեղեկատվության մեկնաբանմանը և այլն:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։