Գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պարզեցված բյուջեն վերլուծական հրապարակում է, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների համար։
Սույն փաստաթուղթը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի վերլուծություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
