Սոցիալական պաշտպանության ոլորտի 2026 թվականի պարզեցված բյուջեն վերլուծական հրապարակում է, որը նախատեսված է հանրության լայն շրջանակի համար՝ նպաստելով ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճին և հանրային վերահսկողության ամրապնդմանը։ Այս նախաձեռնության նպատակը ոչ միայն հանրության իրազեկվածության բարձրացումն է, այլ նաև քաղաքացիական հասարակության և պետական հատվածի միջև արդյունավետ համագործակցության խթանումը՝ ապահովելով բաց, թափանցիկ և տեղեկացված քննարկումներ սոցիալական քաղաքականության վերաբերյալ։
Սույն պարզեցված բյուջեն մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
