Ինչպիսի՞ տեղեկտվություն պետք է պարունակի Քաղաքացու Բյուջեն

2023-11-23 15:54

Քաղաքացու բյուջեները մեծապես տարբերվում են իրենց ֆոքուսի, բովանդակության և ծավալի առումով: Չնայած սրան, Քաղաքացու բյուջեն, ընդհանուր առմամբ, պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

  • Ներածություն. Ներկայացվում է ուղեցույցի տպագրման նպատակը, համառոտ նկարագրություն բյուջեի և բյուջետային գործընթացի ծածկույթի վերաբերյալ, ներառյալ՝ քաղաքացիների/հասարակության մասնակցության հնարավորությունների:
  • Բյուջեի հիմքում ընկած տնտեսական կանխատեսումները. Տնտեսական աճի և ինֆլյացիայի սպասումները, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտի/ավելցուկի կանխատեսումները:
  • Եկամուտերի հավաքագրումը. Վերլուծություն, որտեղից են կառավարության ֆինանսական միջոցները, այսինքն՝ եկամւտների կառուցվածքի վերլուծություն:
  • Ծախսային ուղղությունները. Ինչպես են ծախսվելու հանրային ֆինանսները և ինչու են ծախսվելու կոնկրետ ուղղություններով:
  • Կարևոր նախաձեռնություններ. Եկամուտների կամ ծախսերի նշանակալի աճերի և գերակայությունների բացատրություն:
  • Ոլորտային հատուկ տեղեկատվություն. Նպատակային և կարևոր ծրագրերի մասին տեղեկատվություն:
  • Բյուջետային տերմիններ
  • Կապի տվյալներ։

Քաղաքացու բյուջեները կարող են պարունակել նաև տեղեկություն այն մասին, թե ինչպես է բյուջեն ձևավորվում և իրականացվում, և ով է պատասխանատու բյուջետային գործընթացի յուրաքանչյուր փուլում: Բացի այդ, նրանք կարող են ներկայացնել կառավարության ոլորտային քաղաքականություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը և պարզաբանել, թե կառավարման որ մակարդակը (պետական, տեղական) որ ծառայությունների համար է պատասխանատու:
Քաղաքացու բյուջեն պետք է կենտրոնանա բյուջեի նպատակների և բովանդակության վրա, այլ ոչ թե դրանց ընթացքի: Թեև կարևոր է, որ հասարակությունը լայն պատկերացում ունենա, թե ինչպես է կառավարությունը մշակում տարեկան բյուջեն, սակայն ուղեցույցի հիմնական դերը պետք է մնա բյուջեի էության ներկայացումը:
Անկախ ձևաչափից, առաջնայինը պետք է լինի բյուջեի մասին տեղեկատվությունը ներկայացնել հակիրճ և հասկանալի ձևով: Քաղաքացու բյուջեն պետք է մշակվի երկրի բոլոր պաշտոնական լեզուներով, տարածվի լայնորեն և հասանելի լինի գրեթե նույն ժամանակում, երբ ինքը՝ բյուջեն է:

Աղբյուրը՝ «Բյուջետային տեղեկատվության ներկայացման միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրություն», Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն

This site is registered on wpml.org as a development site.