Բյուջետային տեղեկատվության ներկայացման միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրություն

2023-12-03 11:35

Սույն փաստաթղթի նպատակը բյուջետային տեղեկատվության պարզեցված ներկայացման հիմնական գործիքակազմի, ինչպես նաև միջազգային և ՀՀ փորձի ուսումնասիրությունը և ներկայացումն է: Այն հնարավորութուն կտա ՀՀ քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը լինել իրազեկ, ծանոթանալ և օգտագործել առկա տեղեկատվական աղբյուրները, ինչպես նաև արդյունավետ երկխոսության հիմքեր կստեղծի:
Բյուջետային տեղեկատվության մատչելի ներկայացումը կարևոր բաղադրիչ է բյուջեի և, ընդհանրապես, հարկաբյուջետային թափանցիկության (budget and fiscal transparency), հաշվետվողականության և մասնակցության բարելավման տեսանկյունից։
Հայտնի է, որ բյուջետային փաստաթղթերը, սովորաբար, պարունակում են մեծ քանակությամբ թվային և տեխնիկական տեղեկատվություն, մասնագիտական տերմիններ, որը ընթերցողին ոչ միշտ է հասկանալի: Հետևաբար կառավարությունները պետք է ապահովեն, որ քաղաքացիները հստակ պատկերացում ունենան բյուջետային ռեսուրսների ծախսման ուղղությունների և ծավալների մասին, քանի որ այն անմիջականորեն ազդում է նրանց բարեկեցության և որոշումների վրա: Բյուջետային տեղեկատվությունը ներկայացնելով ավելի մատչելի ձևաչափով, քան բյուջեի մասին օրենքն է, կամ մյուս պաշտոնական փաստաթղթերն են, կառավարությունները բարձրացնում են պետական ֆինանսների կառավարման մասին հասարակության ընկալումը և կառավարության նկատմամբ վստահությունը:
Մյուս կողմից՝ քաղաքացիները իրավունք ունեն տեղեկանալու, թե ինչպես են հավաքագրվում և ինչ ուղղություններով են ծախսվում պետական ռեսուրսները։ Պարզ և մատչելի բյուջետային տեղեկատվության առկայությունը հնարավորություն կտա որպես տեղեկացված շահառուներ մեծացնել հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացներում և կառավարությանը պահել հաշվետու:
Ուսումնասիրությունը քննարկում և անդրադառնում է բյուջետային տեղեկատվության պարզ և մատչելի, քաղաքացու համար ընկալելի ներկայացման առավել տարածված և կիրառելի երկու գործիքներ՝

  • հարկաբյուջետային պորտալներ կամ հարթակներ,
  • քաղաքացու բյուջեներ կամ բյուջետային ուղեցույցներ։

This site is registered on wpml.org as a development site.