Բյուջետային գործընթացը ՀՀ-ում

2023-11-23 15:50

Ի՞նչ է բյուջետային գործընթացը

  • Յուրքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով կանոնակարգված գործու-նեությունն է:

Ե՞րբ է բյուջետային գործընթացը սկսվում և ավարտվում

  • ՀՀ-ում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:
  • Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է «ՀՀ վարչապետի՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշման» ընդունման օրը և ավարտվում` տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերա-բերյալ հաշվետվությունը հաստա-տելու օրը («ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդված, 1-ին մաս):

Ո՞րն է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրական շրջանակը

* ՀՀ-ում բյուջետային գործընթացը կարգավորվում է հետևյալ օրենսդրական ակտերով.

  • ՀՀ Սահմանադրություն,
  • ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենք,
  • ՀՀ պետական բյուջեի մասին օրենք,
  • ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենք,
  • ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներ։

Աղբյուրը՝ «Բյուջեի վերլուծություն և մշտադիտարկում» հանրամատչելի ուղեցույց ՔՀԿ-ների համար, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, 2023

This site is registered on wpml.org as a development site.