Սույն վերլուծությունը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի վերլուծություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
«LEADER»-ը գյուղական բնակավայրերում տարածքային զարգացման մոտեցում է (ֆրանսերեն հապավմամբ՝ «Գյուղական տնտեսության զարգացման գործողությունների միջև կապեր»), որի նպատակն է աջակցել գյուղական տարածքների զարգացմանը՝ գյուղական/փոքր քաղաքային բնակավայրերը վերաբացահայտելու և տեղական տնտեսական գործունեություն ծավալելու համար: Այն դիտվում է նաև որպես «համայնքի (տեղական բնակչության հանրույթի) կողմից առաջնորդվող տեղական զարգացում» (ՀԱՏԶ):
