2025 թ. մայիսի 12-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) «ԱգրիԹեք» լսարանում կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի (ԵԾ) ավարտական հանրային քննարկումը։Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է ուսումնասիրել, իրականացնել մոնիթորինգ և վերլուծել 2024 և 2025թթ-ի Արդարադատության ոլորտի բյւոջեն, կազմելով 2025թվականի Արդարադատության ոլորտի պարզեցված բյուձեն և 2024թվականի արդարադատության ոլորտի պարզեցված բյուջեն հաշվետվական տվյալներով:
Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ նախագահի և Վարչապետի աշխատակազմերից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ Ֆինանսների և Արդարադատության նախարարություններից, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմից, Բարձրագույն դատական խորհրդից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Հակակոռուպցիոն կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Քննչական կոմիտեից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և զանգվածային լրատվամիջոցներից, անկախ փորձագետներ, ենթադրամաշնորհային ծրագրերից և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից։
Քննարկման աշխատանքներին մասնակցում էր նաև ծրագրի մոնիթորինգն իրականացնող «Particip» կազմակերպության փորձագետ Քրիստինե Հովհաննիսյանը։
Քննարկումը բացեց ծրագրի ղեկավար, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը, նա ներկացրեց ենթադրմաշնորհային ծրագրի հիմնական նպատակները և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, շնորհակալություն հայտնեց պետական մարմիններին համատեղ աշխատանքի համար։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետի աշխատակազմի «Մասնակցային և բաց կառավարման հարցերի» վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը, ով շնորհակալություն հայտնեց ծրագրի և կատարած աշխատանքի համար, կարևորեց նմանատիպ ծրագրերի առկայությունը, որոնք հնավորություն են տալիս ավելի հասանելի և մատչելի դարձնել պետական բյուջեն հասարակության համար։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ողջոինեց ներկաներին և ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ստեղծման նպատակները, առաքելությունը, ինչպես նաև դրա շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձավ նաև առաջիկայում մեկնարկելիք ենթադրամաշնորհային ծրագրերի երկրորդ փուլին։
Քննարկումը սկսկվեց Մովսես Արիստակեսյանի «ՀՀ 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2026 թ. բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ՝ 2025 թ. մարտի 21-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրային քննարկումների արդյունքների մասին» զեկույցի ներկայացմամբ։
Այնուհետև երիտասարդ մասնագետ Անժելա Քոչարյանը ներկայացրեց ՝ «ՀՀ արդարադատության ոլորտի 2024 թ. պարզեցված բյուջե (հաշվետու տվյալներով)» զեկույցով։
Հաջորդիվ Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց «Արդարադատության ոլորտի հակակոռուպցիոն թիրախային ուղղության բյուջետային ծրագրերի 2025 թ. առաջին եռամսյակի համապատասխանության գնահատման և մոնիթորինգի արդյունքների մասին» զեկույցով։
Քննարկումը անցավ կառուցողական միջավայրում՝ բոլոր մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ։ Տեղի ունեցան արդյունավետ մտքերի փոխանակում։
Քննարկման փակման խոսքով հանդես եկավ ԵԾ ղեկավար Մովսես Արիստակեսյանը, ով, նշելով, որ ծրագիրը շատ օգտակար էր իրենց համար, հույս հայտնեց, որ այն օգտակար էր նաև մասնակիցների համար։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: