Սոցիալական պաշտպանության 2025 թվականի պարզեցված բյուջե

2025-05-16 09:57

Սոցիալական պաշտպանության ոլորտի 2025 թվականի պարզեցված բյուջեն վերլուծական հրապարակում է, որը նախատեսված է հանրության լայն շրջանակի համար՝ նպաստելով ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճին և հանրային վերահսկողության ամրապնդմանը։ Այս նախաձեռնության նպատակը ոչ միայն հանրության իրազեկվածության բարձրացումն է, այլ նաև քաղաքացիական հասարակության և պետական հատվածի միջև արդյունավետ համագործակցության խթանումը՝ ապահովելով բաց, թափանցիկ և տեղեկացված քննարկումներ սոցիալական քաղաքականության վերաբերյալ։

Տեղեկատվության հիմնական աղբյուրը պետական բյուջեի մասին ՀՀ օրենքներն են և պետական բյուջեի կատարման հաշվետվությունները, պաշտոնական այլ փաստաթղթեր և տվյալներ։ Պետական բյուջեին վերաբերող 2025 թվականի համար բերվող տվյալները ծրագրային են, 2024-ի և նախորդող բոլոր տարիների տվյալները փաստացի են։ Փաստաթղթում սոցիալական պաշտպանության ծախսերը նույնականացվում են սոցիալական պաշտպանության բյուջետային ծրագրերին ուղղված ծախսերի հանրագումարի հետ։

Պարզեցված բյուջեն հասանելի է այստեղ։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.