2025 թվականի գյուղատնտեսության ոլորտի պարզեցված բյուջե

2025-05-15 10:10

Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից է, որն ապահովում է երկրի տնտեսական զարգացումը, սոցիալական կայունությունը և բնապահպանական հավասարակշռությունը։

2025 թվականին գյուղատնտեսության ոլորտը ստանալու է զգալի պետական աջակցություն, որը գերազանցում է նախորդ տարվա ֆինանսավորումը։ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ոլորտի զարգացման և արդիականացման համար։

Հատուկ ուշադրություն է դարձվում ջրախնայող տեխնոլոգիաներին և «խելացի» գյուղատնտեսության զարգացմանը՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու համար։

Այս բոլոր ջանքերն ուղղված են երկրի պարենային անվտանգության ապահովմանը և գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը երկարաժամկետ հեռանկարում։

Գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի մանրամասները, դրանց ֆինանսավորման չափերը և թիրախային ուղղությունները ներկայացված են տեսաինֆոգրաֆիկայում։ 

This site is registered on wpml.org as a development site.