Հայաստանի Հանրապետությունում սոցիալական պաշտպանության ոլորտը հանդիսանում է պետական ֆինանսավորման առաջնահերթ ուղղություններից մեկը։ Այս ոլորտին հատկացվող գումարը կազմում է պետական բյուջեի ծախսերի ամենամեծ մասը և ՀՆԱ-ի զգալի տոկոսը։
Ընթացիկ տարում սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է, ինչը վկայում է պետության կողմից այս ոլորտին տրվող կարևորության մասին։
Սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսավորումն ուղղվում է մի շարք կարևոր ծրագրերի իրականացմանը։ Այդ ֆինանսական հոսքերի ամենամեծ մասը հատկացվում է կենսաթոշակային ապահովությանը, որն ուղղված է աշխատանքային, սպայական անձնակազմի, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների տրամադրմանը։
Առավել մանրամասն՝ վիդեոինֆոգրաֆիկայում։