ՀՀ արդարադատության նախարարության բյուջեն 2025թ-ին կկազմի 23,8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ կաճի 2․7 տոկոսով։ Ընդհանուր բյուջետային հատկացումներից 1,04 մլրդ դրամը կամ 4.4 տոկոսը բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։
Արդարադատոթւյան նախարարությունը 2025թ-ին իրականացնելու է 7 բյուջետային ծրագրեր, որոնց կառուցվածքը կարող եք տեսնել ստորև բերված աղյուսակում։
Հ/Հ | Դասիչ | Ծրագրի անվանում | 2025թ հազար դրամ |
1 | 1052 | Քաղաքացիական կացության ակտերի գրանցում | 156,433․2
|
2 | 1057 | Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում | 2,229,330․9 |
3 | 1093 | Դատական և հանրային պաշպանություն | 1,575,572․8 |
4 | 1120 | Քրեակատարողական ծառայություններ | 14,811,492․1 |
5 | 1049 | Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում | 427,227․6 |
6 | 1123 | Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում | 1,252,412․8 |
7 | 1182 | Հարկադիր կատարման ծառայություններ | 3,362,180․0 |
Ֆինանսավորման ծավալներով առաջին տեղում է «Քրեակատարողական ծառայություներ» ծրագիրը, որին հատկացվել է 14,8մլրդ դրամ կամ ԱՆ-ի բյուջեի 62․6 տոկոսը։Ծրագրի ֆինանսավորումը 2024թ. համեմատ ավելացել է ավելի քան 1,0 մլրդ դրամով կամ 7.6 տոկոսով: Այդ ավելացումը հիմնականում պայմանավորված է քրեակատարողական նոր հիմնարկի նախագծման և կառուցման աշխատանքներով։
Նրան հաջորդում են «Հարկադիր կատարման ծառայություններ» և «Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում» ծրագրերը, որոնց հատկացվել են համապատասխանաբար 3,4 մլրդ և 2,2 մլրդ դրամ կամ ԱՆ-ի բյուջեի 14․2 և 9․4 տոկոսը։
Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել ծրագրերի տեսակարար կշիռը ՀՀ ԱՆ-ի բյուջեում։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: